Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Yerevan. today» խմբագրության դուռը փակ է, խուզարկությունը շարունակվում է (տեսանյութ)

Հասարակություն
todey

Այս պահին Yerevan.today լրատվական կայքի խմբագրությունում շարունակվում է խուզարկությունը: ՀՀ քննչական կոմիտեի եւ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները առավոտյան 8-30-ից սկսած խուզարկությունն իրականացնում են  ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը գաղտնալսելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: «Այս պահին շարունակվում է խուզարկությունը Ոստիկանության 6-րդ վարչության աշախատակիցների հետ»: Տեղեկությունը հաստատեց նաեւ Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը: «Yerevan today կայքի խմբագրության դուռը այս պահին փակ է: Խմբագրության  միջանցքում հավաքված լրագրողները առայժմ որեւէ տեղեկություն չունեն, թե ինչ է կատարվում ներսում»,-հայտնում է  «Ա1+»-ի լրագրողը: