Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անիմացիոն տեսանյութ. Քվեարկությունը գաղտնի է (տեսանյութ)

Հասարակություն
Yerevan-el-R17

Սեպտեմբերի 23-ին կայանալու են Երևանի ավագանու ընտրությունները, որոնց ժամանակ երևանցիները պիտի ընտրեն իրենց նախընտրած կուսակցությանը կամ դաշինքին։ Քվեարկությունը գաղտնի է։ Տեղամասում ամեն ինչ մտածված է այնպես, որ որևէ մեկը չիմանա, թե որ կուսակցությանը կամ դաշինքին քվեարկեցիք։ Այդ մասին գիտեք միայն Դուք։ Ոմանք միգուցե Ձեզ ասեն, թե ինչ-որ հնարքներով կկարողանան իմանալ՝ ինչպես քվեարկեցիք։ Մի՛ հավատացեք։ Իրականում ազատ եք ընտրելու այն ուժին, որին իրապես համակրում եք։ «Իրազեկ քաղաքացիների միավորում»