Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաչե Տերտերյանը «Մաքուր Հայաստան» ծրագրի խորհրդի նիստ է անցկացրել

Քաղաքականություն Պաշտոնական
41697987_458454894648139_4171720748425019392_n-1

      ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կայացել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը վարել է ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը։  Խորհրդակցությանը, որը նվիրված էր սեպտեմբերի 15-ին կայանալիք «Մաքուր մոլորակ» շաբաթօրյակի միջոցառումների շրջանակներում նախատեսվող գործողությունների ծրագրերի քննարկմանը, մասնակցել են ՀՀ մարզպետների տեղակալները, ՀՀ բնապահպանության նախարարության, ինչպես նաև IDEA հիմնադրամի ներկայացուցիչները:      Վաչե Տերտերյանը ներկաներից նախ շնորհակալություն է հայտնել նախորդ շաբաթ կայացած համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցության և   կազմակերպչական բարձր մակարդակ դրսևորելու համար, ապա կոչ արել նույն ոգևորությամբ և քաղաքացիական նախաձեռնողականությամբ դուրս գալ ու մասնակցել «Մաքուր մոլորակ» շաբաթօրյակին։ Միջոցառմանն ընդառաջ նախաձեռնության մասնակիցների կողմից կազմվել է հանրապետության մաքրման քարտեզ, որոնցում առանձնացվել են շուրջ 300-ից ավել կանաչ կետեր, որտեղ կամավորական խմբերը կիրականացնեն թիրախային մաքրման աշխատանքներ։        Ամփոփելով փոխնախարարը նաև հարկ է համարել ընդգծել, որ մարզպետարանների պատասխանատուները պետք է հետևողական աշխատանք տանեն իրավաբանական անձանց հետ աղբահանության պայմանագրեր կնքելու, դրանց վարձավճարները հավաքագրելու, ինչպես նաև այդ ոլորտում վարչարարությունը կոշտացնելու ուղղությամբ։