Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտակ Զեյնալյանը քաղաքի տերն է, ոչ թե՝ պետը. Անահիտ Բախշյան (տեսանյութ)

Քաղաքականություն
luys

«Լույս» դաշինքից Երևանի ավագանու թեկնածուն Թեհմինա Վարդանյանը նախընտրական քարոզարշավի խախտումներ է նկատել: Շատ քաղաքական ուժերի մոտ նկատվում են չսահմանված տեղերում փակցված պաստառներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնում է վերջինս: «Շատ են խոսում նաև այն  մասին, որ շատերն ընտրակաշառքի միջոցով են հարցերը փորձում լուծել, բայց վստահ եմ, որ Կառավարությունը, ոստիկանությունը կարող են դեմն առնել»: «Լույս» դաշինքի մեկ այլ թեկնածու Անահիտ Բախշյանն էլ նկատում է, որ իրենց քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի կրթությունը, երաշխավորում են այն գիտելիքների պաշարը, որը պետք է քաղաքը կառավարելու համար: «Իր կերպարով Արտակ Զեյնալյանը ճիշտ այն մեկն է, որը պետք է դառնա ոչ թե քաղաքի պետ, այլ՝ տեր»: Անահիտ Բախշյանի խոսքով՝ տեղեկություններ են տարածվում, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո «Լույս» դաշինքն իր ձայները տալու է ուրիշին: ««Լույսն» ունի իր դեմքը, սկզբունքները և ավագանիում մնալու է որպես «Լույս» դաշինք»,- հավելեց վերջինս: