Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Երևանը չպետք է լինի սրճարան բաց երկնքի տակ. «Լույս» դաշինքի հանրահավաքը (տեսանյութ)

Հասարակություն
hhhh

«Լույս» դաշինքն այսօր նախընտրական հանդիպում է անցկացնում Աջափնյակում։ Դավիթ Խաժակյանն ընդգծեց, որ այս վարչական շրջանում կան վթարային շենքեր և իրենց քաղաքական թիմի անունից խոստացավ զբաղվել բնակֆոնդի հարցերով։ Աջափնյակցիներին խոստացվեց նաև կարգավորել վերելակների խնդիրը։  ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանն ասաց, որ այսօր Երևանը սրճարան է բաց երկնքի տակ և իրենց քաղաքական թիմի անունից խոստացավ շտկել իրավիճակը։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ ինքը չի ընդունում այն մոտեցումը, թե «Իմ քայլը» դաշինքին չընտրողները հակահեղափոխական են։  «Չկա հակահեղափոխություն։ Ֆանտաստիկայի ժանրից է, թե Արտակ Զեյնալյանի հաղթանակը կարող է հեշտացնել Ռոբերտ Քոչարյանի վերադարձը»,- նշեց Արամ Սարգսյանը։  «Ես լուրջ կասկածներ ունեմ, որ ԱԱԾ պետի խոսակցությունն օտար պետություն է գաղտնալսել։ Այս հարցը հստակ պետք է պարզվի»,- ասաց ԱԺ պատգամավորը։