Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինված ուժերը ներգրավված են եղել Մարտի 1-ի գործողություններին, դա փաստ է. Տոնոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-37

Դավիթ Տոնոյանն այսօր մեկնաբանել է ՀՔԾ պետի հայտարարությունները՝ կապված  Մարտի 1-ի իրադարձություններին բանակի մասնակցության հետ։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ պարշպանության նախարարն ասել է, որ  չի կարող գնահատական տալ նախաքննական մարմնին ու դատախազությանը, սակայն փաստել է, որ բանակն իրոք ներգրավված է եղել Մարտի 1-ի գործողություններին: «Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին  ներգրավված են եղել, դա փաստ է, և արտակարգ դրության շրջանակներում իրենց պարտականությունները կատարել են: Թե ինչ է կատարվել դրանից ավելի, նախաքննությունը կհաստատի»,- ասաց նախարարը: Անդրադառնալով հայ զինվորականների Սիրիա մեկնելուն, Դավիթ Տոնոյանը նշեց, որ  հումանիտար առաքելության շրջանակում Սիրիա կմեկնեն մոտ 100 հայ զինվորական։  «Զինված ուժերի հումանիտար ոլորտի մասնագետներ են՝ բժիշկներ, հումանիտար ականազերծողներ, նրանց գործունեության ապահովման համար նաև անվտանգություն ապահովող անձնակազմ է ներգրավված լինելու: Շուրջ 100 հոգի: Այդ հումանիտար գործողություններին մասնակցելը բխում է մեր ազգային շահերից»,- ասաց Տոնոյանը: Ժամկետները դեռ հայտնի չեն, հիմա տեղակայման ու տեխնիկական ապահովության համար իրավական բազա է պատրաստվում, ինչը հայկական կողմի համար շատ կարևոր է։ Սիրիա մեկնող մասնագետների թվում սակրավորներ ու բժիշկներ են։