Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքի խաղաց Մակեդոնիայի հետ (տեսանյութ)

Սպորտ
a1hajastan-21-1

Այսօր Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում կայացավ Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական հանդիպումը Մակեդոնիայի եւ Հայաստանի այդ տարիքային հավաքականների միջեւ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Հանդիպման գոլերը խփվեցին այսպիսի հաջորդականությամբ. 1:0` Յանի Ատանասով, 26 1:1` Պետրոս Ավետիսյան, 56, 11մ 2:1` Դավոր Զդրավկովսկի, 73, 11մ 3:1` Դարկո Չուրլինով, 89 3:2` Ալեքսա Ամանովիչ, 90, ինքնագոլ 3:3` Պետրոս Ավետիսյան, 90+3   Հայաստանի Մ-21 հավաքականը հանդես եկավ հետեւյալ կազմով. 1. Հենրի Ավագյան, 3. Արթուր Քարտաշյան, 5. Հակոբ Հակոբյան, 6. Վահագն Հայրապետյան, 7. Պետրոս Ավետիսյան, 9. Ռոբերտ Մինասյան (16. Գրիգոր Աղեկյան, 76), 14. Արթուր Նադիրյան (8. Ժիրայր Մարգարյան, 46), 18. Ալիկ Առաքելյան, 19. Էրիկ Վարդանյան (11. Վահան Բիչախչյան, 59), 21. Հայկ Սարգսյան, 22. Ռոբերտ Հակոբյան:   Հայաստանի Մ21 հավաքականը վաստակեց 8 միավոր եւ պահպանեց 4-րդ տեղը: Մակեդոնիան 4 միավորով ընթանում է նախավերջին, 5-րդ հորիզոնականում, սակայն այն մեկ հանդիպում պակաս է անցկացրել: