Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live.«Իմ Քայլը» դաշինքի հանրահավաքը (տեսանյութ)

Քաղաքականություն
Regionտտ-Capture

Դավիթաշենում մեկնարկեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանդիպումը։ Հենց մեկնարկում ելույթ ունեցավ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը. «Մենք առաջին անգամ գնում ենք արդար, թափանցիկ ընտրությունների, միայն հեղափոխության շնորհիվ է դա, այս ընտրություններին ոչ մեկ չի կարող գողանալ մեր ձայնը»։ Հայկ Մարությանի խոսքով «Իմ քայլը» դաշինքը կրում է հեղափոխության բոլոր սկզբունքները. «Այս մարդիկ տարիներ շարունակ պայքարել են ձեզ հետ, նրանք պրոֆեսիոնալներ են»։ Քաղաքապետի թեկնածուն ներկայացրեց նախընտրական ծրագրի հիմնական դրույթները. «Առաջինը՝ ուղիղ ժողովրդավարություն, դուք եք հանաքվեով որոշելու կարևորագույն հարցերի լուծման տարբերակը։ Երկրորդը՝ տրանսպորտը, միանգամից ազատվում ենք մարշրուտկա կոչվածներից, ներդրումների միջոցով արդիականացնում ենք ամբողջ ցանցը, նոր երթուղիներ են լինելու»։   «Իմ քայլը» դաշինքի ծրագրի երրորդ քայլը աղբահանությունն է. «Սանիտեկ ընկերությունը շատ վատ սպասարկում է իրականացնում, մրցակցային մթնոլորտ պիտի ապահովենք, երկրորդ կամ երրորդ օպերատորնոր պիտի բերենք»։ Չորրորդը համատիրությունների խնդիրն է. «Այսուհետ դրանք գործելու են միայն նրա համար, ինչի համար ստեղծված են, ժողովներ են լինելու, դուք եք ընտրելու ղեկավարին»։ Հինգերորդ քայլը մանկապարտեզներն են. «Մանկապարտեզները չեն հերիքում, սննդի խնդիր կա, վերջերս թունավորման դեպք էր եղել, պարզվեց, որ այդ մանկապսրտեզը լիցենզիա չուներ»... Հայկ Մարությանի խոսքով ուժեղացվելու է հսկողությունը։ «Իմ քայլը» դաշիքնի հաջորդ կարևոր կետերը պոլիկլինիկաներում և դպրոցներում առկա խնդիրներն են։