Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սենտ Էտյենը» հաստատել է թիմի ֆուտբոլիստի սպանության լուրը

Սպորտ
sport-gomis

Դեպքը տեղի է ունեցել անցած կիրակի գիշերը: Ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 1-ի մասնակից «Սենտ Էտյեն» ակումբը հաստատել է այն լուրը, որ երկրորդ թիմի խաղացող  Վիլյամ Գոմիսը կիրակի գիշերը սպանվել է: Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, ֆուտբոլիստը դարձել է երկու կրիմինալ խմբավորումների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության զոհ: Դեպքը տեղի է ունեցել Տուլոն քաղաքի մոտ գտնվող Սեն-սուր-Մեր ծովափնյա փոքր քաղաքում: Վիլյամ Գոմիսից բացի սպանվել է նաեւ 14-ամյա մի անչափահաս: Ըստ տեղի ոստիկանության տվյալների, դեպքի վայրում հայտնաբերվել են Կալաշնիկով ինքնաձիգի 24 պարկուճ: