Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը  կժամանի Հայաստան

Կարևոր լուրեր Պաշտոնական
frankofon-mikayel

Սեպտեմբերի 10-ից 14-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը պաշտոնական այց կկատարի Հայաստան։ Սեպտեմբերի 11-ին նախատեսված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Գլխավոր քարտուղարը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: