Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խիստ կասկածում եմ, որ գազի գինը  կիջնի.  Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

Քաղաքականություն
xosrov

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը լավատեսություն է հայտնում, թե Ամուլսարի եւ «Վեոլիա Ջուր»- ընկերության հետ կապված խնդիրները  կարող են լուծում ստանալ: «Եկեք ուսումնասիրենք, եթե պայմանագրի մեջ կան կետեր, եկեք վերանայենք: Միանգամից, կանխավ բոլորին կասկածել, ոչ թե հայտարարել՝ դուք հանցագործ կապերի միջոցով ձեռք եք բերել հնարավորություններ: Կասկածանքով ներդրողին չի կարելի պրիտենզիաներ ներկայացնել, այդ տեսանկյունից ներդրողների նկատմամբ պետք է շատ զգույշ լինել»,-նշում է նա: «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ քրեական գործ  է հարուցված, բայց մեր դատական համակարգով ամեն ինչ չի ավարտվելու, ասում է ՀՀԿ-ական պատգամավորը: «Կապրենք՝ կտեսնենք: Կա միջազգային արբիտր, համոզվա՞ծ եք, որ այդ արբիտրաժում մենք տանուլ չենք տա: Եթե այդ վեճը պարտվենք, ապա Հայաստան ներդրողներ շատ քիչ կգան: Ես չեմ ասում սխալներ չեն եղել, անօրինականություն չի եղել,  բայց նույնիսկ այդ պարագայում ներդրողի նկատմամբ պետք է լինենք շրջահայաց»,-ասաց նա: Խոսրով Հարությունյանը չի կարծում, որ ռուսական կողմը գազի գինը կիջեցնի: «Ավելի իջեցում խիստ կասկածում եմ, եթե բարձրացում չլինի արդեն կարելի է ձեռքբերում համարել»,-եզրափակեց Խոսրով Հարությունյանը: