Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի երիտասարդ շախմատիստները հետապնդողների թվում են

Սպորտ
a1chess-junior

Մեկօրյա ընդմիջումից հետո Թուրքիայի Գեբզե քաղաքում կվերսկի մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը:   Կայացած 5 տուրից հետո Հայաստանի պատվիրակներն առայժմ գտնվում են առաջատարներին հետապնդողների թվում: Տղաների առաջնությունում գրոսմայստեր Արամ Հակոբյանը 4 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: Նա արդեն մեկ միավորով հետ է մնում մրցաշարի միանձյա առաջատար, իրանցի Պարհամ Մաղսուդլուից: Մեր շախմատիստներ Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանն իրենց ակտիվում ունեն 3,5-ական միավոր, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 3:   Այսօր կայանալիք 6-րդ տուրում Արամ Հակոբյանը սեւերով կհանդիպի մոնղոլ շախմատիստ Դամբասուրեն Բատսուրենի հետ: Շանթ Սարգսյանը սպիտակներով կմրցի հնդիկ գորսմայստեր Մուրալի Կարտիկեանի հետ, իսկ Մանուել Պետրոսյանը՝ ինդոնեզացի Նովենդրա Պրիասմորոյի հետ: Մանուել Պետրոսյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Մահամադ Մուրադլին:   Աղջիկների առաջնությունում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը 5 տուրից հետո 3,5 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը: Նա այսօր ուժերը կչափի գերմանուհի Ֆիոնա Սիբերի հետ: