Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

Պաշտոնական
datavor-1

Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի երդման արարողությունը: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին եւ հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում: