A
A
Միքայել Հարությունյանի հետախուզումը Ռուսաստանում չեղարկվել է
Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ ՀՀ պաշպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանի տարածքում չեղարկվել է։ «2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների համար մեղադրվող Հարությունյանի նկատմամբ հարուցված գործն ուսումնասիրելուց որոշում է կայացվել Ռուսաստանի տարածքում հետախուզումը չեղարկել»,- ասել է գործակալության աղբյուրը: Նման որոշումը նշանակում է, որ Ռուսաստանի տարածքում Հարությունյանին ոչինչ չի սպառնում։