Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահն ընդունել է Թեքեյան կենտրոնի եւ ՌԱԿ ներկայացուցիչներին

Պաշտոնական
33160_b

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի եւ սփյուռքի Ռամկավար-ազատական կուսակցության շրջանակների ներկայացուցիչների հետ՝ Երեւանի «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանի գլխավորությամբ: Բարի գալուստ մաղթելով նրանց Հայաստանում՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ միշտ էլ հաճելի է հանդիպել հին բարեկամների հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի եւ նախատեսվող ձեռնարկների մասին: