Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականի մրցակցի կազմում խաղում է նաեւ թուրք ֆուտբոլիստ

Պաշտոնական
a1armenia-lichtenshtejn

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր կանցկացնի առաջին հանդիպումը նորաստեղծ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարում: Մեր ընտրանին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Լիխտենշտեյնի ազգային թիմին: Սա երկու երկրների հավաքականների առաջին հանդիպումն է: Ակումբային մակարդակով նույնպես կողմերը չեն մրցել իրար հետ: Իսկ ահա 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի եւ Լիխտենշտեյնի երիտասարդական ընտրանիներն երկու անգամ հանդիպել են: Այդ խաղերն ավարտվել են մեր ֆուտբոլիստների հաղթանակով՝ 4:1, 1:0: Լիխտենշտեյնի ընտրանին ընդհանուր առմամբ անցկացրել է 178 պաշտոնական հանդիպում, որից 12-ում հաղթանակ է տարել, 21-ն ավարտել ոչ-ոքի, իսկ 145-ում տանուլ է տվել: Մրցակիցների հարկի տակ լխտենշտեյցիները տոնել են 4 հաղթանակ՝ Լյուքսեմբուրգի, Սան Մարինոյի, Մոլդովայի եւ Քաթարի ընտրանիների նկատմամբ: 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր թիմի այսօրվա մրցակիցը կրել է 10 անընդմեջ պարտություն՝ խփելով ընդամենը մեկ գոլ: Եթե դրան ավելացնենք նաեւ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարը, ապա պարտությունների այդ շարքը կավելանա եւս 4 խաղով: Ներկայիս Լիխտենշտեյնի հավաքականը բավականին խայտաբղետ  տեսք ունի: Թիմում հանդես են գալիս տարբեր ազգությունների ֆուտբոլիստներ: Օրինակ, դարպասապահ Լորենցո Լո Ռուսոն իտալացի է, պաշտպան Անդրեաս Մալինը և հարձակվող Սիմոն Կյունեն՝ ավստրիացի, Իվան Կինտասը՝ իսպանացի: Իսկ ահա կիսապաշտպան Սեյհան Յիլմիզը թուրքական արմատներ ունի: Այս տարի Լիխտենշտեյնի հավաքականը անցկացրել է մեկ ընկերական հանդիպում, որում 0:3 հաշվով պարտվել է Ֆարերյան կղզիների ազգային թիմին: Զարմանալի չէ, որ բուքմեյքերներն Հայաստանի հավաքականին համարում են այս հանդիպման ընդգծված ֆավորիտը՝ 1,16 գործակից հաղթանակի համար, Լիխտենշտեյնի 26,00-ի դիմաց: