A
A
Հաշմանդամություն ունեցող և անապահով ընտանիքների երեխաները բացահայտեցին Երևանը
Երևանում իրականացվել է «Բացահայտիր քո քաղաքը» ծրագիրը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Ծրագիրն իրականացվել է «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության առաջարկով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի աջակցությամբ: Հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ավելի քան 50 երեխաներ հնարավորություն են ունեցել երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսներով շրջել մայրաքաղաքի փողոցներով, բացահայտել Երևանի տեսարժան վայրերը, ծանոթանալ քաղաքի պատմությանը, այցելել մշակութային և ժամանցի կենտրոններ: