Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թող Ծառուկյանին մասսայական հրապարակում գնդակահարեն. ԲՀԿ առաջնորդ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gagik

«Եթե Ծառուկյանը կապ ունենա Մարտի Մեկի հետ, ուր են, թող Ծառուկյանին մասսայական հրապարակում գնդակահարեն»,- Երեւանի ավագանու ԲՀԿ թեկնածուների հետ հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մարտի Մեկի գործի հետ կապված այլ հարցերի Ծառուկյանը չպատասխանեց, նշելով, որ գործը գտնվում է իրավական դաշտում: Խորհրդարանական արտահերթ ընտրություններին ում հետ կհամագործակցի Գագիկ Ծառուկյանը. Փաշինյանի, թե Քոչարյանի հարցին,  ԲՀԿ նախագահը պատասխանեց. «Քոչարյանն ինչպե՞ս է գալիս»: Լրագրողների հիշեցմանը, որ Քոչարյանն անձամբ է հայտարարել, թե մասնակցելու է ԱԺ ընտրություններին, Ծառուկյանն ասաց. «Թող մասնակցի կտեսնենք»: