Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործուղումներ՝ հրավիրող կողմերի ծախսերով

Քաղաքականություն
Untitled-collage.jpgdd_

   Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը սեպտեմբերի 8-10-ը Իտալիայում կմասնակցի Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակման պաշտոնական արարողությանը: Նախարարն Իտալիայի Ապուլիա մարզում մի շարք հանդիպումներ կունենա, ինչպես նաև կմասնակցի հայ-իտալական մշակութային համագործակցության խթանման վերաբերյալ հարցերը քննարկման:  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն էլ հոկտեմբերի 1 - 3-ը կմասնակցի Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` «Ընտրության խթանում. Բնակչության դինամիկան և կայուն զարգացումը» խորագրով բարձր մակարդակի տարածաշրջանային համաժողովին: Նախարարական այս գործուղումների վերաբերյալ որոշումները կայացնելիս հաշվի է առնվել, որ ծախսերը կատարվելու են հրավիրող կողմերի հաշվին: