Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-ճապոնական հարաբերությունները կջերմանան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitledlihih

Տեղի է ունեցել ՀՀ և Ճապոնիայի արտգործնախարարների համատեղ մամլո ասուլիսը: «Մենք քննարկեցինք, թե ինչպես առավել արդյունավետ գործակցենք: Ճապոնիան Հայաստանի հետ համագործակցելու է երիտասարդ իրավաբանների վերապատրաստման հարցում։ Որոշվել է թեթևացնել վիզային ռեժիմի պայմանները Հայաստանի քաղաքացիների համար։ Ճապոնիան նախատեսում է միանալ միջազգային օժանդակությանը Հայաստանում կայանալիք ընտրություններին ընդառաջ»,- ասել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն։ Նա կարևորել է նաև կովկասյան տարածաշրջանում կայունությունը։ «Կովկասյան տարածաշրջանը Ասիան Եվրոպային միացնող հատվածն է։ Այստեղ կայունությունը շատ կարևոր է։ Ճապոնիան կցանկանար առաջ տանել համագործակցությունը Կովկասյան տարածաշրջանի հետ։ Մենք տարածաշրջանի զարգացման համար երկու նախաձեռնությամբ հանդես եկանք. առաջինը մարդկային ռեսուրսների օժանդակությունն է, երկրորդը՝ ինֆրակառուցվածքների ու բիզնես-միջավայրի բարելավմանն օժանդակությունը։ Մենք կցանկանանք Հայաստանի հետ համագործակցությունը խարսխել հենց այս հարցերի վրա»,- նշեց Տարո Կոնոն։ Արտգործնախարարները հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև միջազգային ասպարեզում համագործակցությանը, Հյուսիսային Կորեայի խնդրին։ Ճապոնիայի արտգործնախարարը հավաստիացրեց, որ շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները նյութականացնելու ուղղությամբ։