Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վալերի Օսիպյանը չի նկատել կենդանիների առուվաճառքը. պարզաբանում

Պաշտոնական
osipyan

Զանգվածային լրատվության միջոցներից մեկը, անդրադառնալով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի` Հյուսիսային պողոտա երեկվա այցին, նկատել է, թե ոստիկանության պետն անտեսել է այդ տարածքում կատարվող կենդանիների ապօրինի առուվաճառքը: Նշենք, որ ոստիկանության պետը բոլորովին այլ նպատակով էր այցելել Հյուսիսային պողոտա ու չի նկատել կենդանիների վաճառքը: Հավելենք, որ մայրաքաղաքում կան հատուկ տարածքներ, որտեղ նախատեսված է կենդանիների առուվաճառքը: Ոստիկանության պետը հանձնարարական է տվել ուսումնասիրել գործընթացը և լուծում տալ բոլոր խնդիրներին: ՀՀ Ոստիկանություն