Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Տոնոյանը ԱՄՆ դեսպանին ու ռազմական կցորդին ներկայացրել է Նախիջանի հատվածում տիրող իրավիճակը

Պաշտոնական
pn1-1

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ջեյմս Թոմսոնին` վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմական կցորդին և մաղթել հաջողություններ Հայաստանում աշխատանքային գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է ԱՄՆ նահանգային համագործակցության շրջանակում Կանզասի ազգային գվարդիայի հետ փոխգործակցության 15 ամյակի միջոցառումների անցկացումը այս տարվա սեպտեմբեր ամսին: Կողմերն անդրադարձել են նաև պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության այլ օրակարգային հարցերին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող թեմաներին: Ամերիկյան կողմի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է շփման գծում հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջանի հատվածում տիրող իրավիճակը: ՀՀ ՊՆ