Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ժամանակ անց Սեւանի ջուրը նույնիսկ ոռոգման նպատակով չի լինի օգտագործել (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-13

«S.O.S Սեւան» նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի դիմաց՝ ի պաշտպանություն Սեւանա լճի։ Նրանք բողոքում են «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի դեմ։ Ակցիայի մասնակիցները նշեցին, որ եթե օրենքն ընդունվի, ապա դա իսկական աղետ կլինի Սեւանի համար։  Այս պահին Սեւանի հաշվեկշիռը բացասական է, հավելյալ ջուր բաց թողնելու դեպքում Սեւանա լճին իրական վտանգ է սպառնում։ Պատահական չէր այս տարվա ջրի աղտոտված լինելը եւ ջրիմուռներով պատվելը։ Որոշ ժամանակ անց Սեւանի ջուրը նույնիսկ ոռոգման նպատակով չի լինի օգտագործել,- անհանգստանում են բնապահպանները։ Ակցիայի մասնակիցները վստահ են, որ հերթական ջրառը ոչ մի կերպ չի օգնելու Արարատի մարզի գյուղացիներին իրենց խնդիրների լուծման համար, քանի որ այդ կարգի խնդիրները կապված են ոչ թե ջրի լրացուցիչ ջրառի, այլ վատ կառավարման հետ։ Մեկ այլ կարծիքի համաձայն էլ դրանք օգտագործվելու են ՀԷԿ-ն աշխատացնելու համար։  Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին կառավարությունը հավանություն է տվել այդ նախագծին, որով առաջարկվում է Սեւանա լճից ջրառի չափը 2018 թվականի համար 170 մլն խմ-ից դարձնել մինչեւ 210 մլն խմ, այսինքն` ավելացնել 40 մլն խմ-ով: