A
A
Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել «Արարատ 73»-ի լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է.
«Խորը վշտով տեղեկացա լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի մահվան մասին: Նա պաշտպանում էր ոչ միայն իր թիմի, այլեւ իր ժողովրդի պատիվը՝ միշտ մնալով բարձրության վրա թե որպես մարզիկ, թե որպես մարդ:
Ալյոշա Աբրահամյանի կորստից հետո, շնորհիվ նրա լեգենդար խաղի ու ֆուտբոլային կենսագրության, «Արարատ 73-ի» դարպասը կշարունակի մնալ անառիկ, իսկ նա մեր հիշողության մեջ կմնա որպես «մեր բոլորի դարպասի» անձնուրաց ու արժանապատիվ պաշտպանը: Ցավակցում եմ անվանի մարզիկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու բոլոր ֆուտբոլասերներին եւ կիսում նրանց վիշտը»: