Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուզում են մեր ձեռքից մեր հողերը խլեն, մենք հանրապետական չենք, որ այդ հողերը գնենք».ակցիայի մասնակից (տեսանյութ)

Հասարակություն
akcia

Կառավարության դիմաց այսօր մարդաշատ էր: Նորագավիթ թաղամասի բնակիչները պայքարում են իրենց հողերի համար: Սովետական կարգերի փլուզումից հետո համայնքի հողերը  հանձնվել են բնակիչներին մշակության համար: Բնակիչների հետ հողի սեփականության պայմանագրի կնքումը դադարեցվել է 2004թ-ին: «2004-ից դիտավորյալ պայմանագիր չկնքեցին: Նախապես պայմանավորվածություն կար հողերը խլելու եւ այլ կազմակերպության հանձնելու: 170 հեկտար մեզանից խլեցին շատ չնչին գումարով՝ մշակված հողի 1քառ մետրի համար վճարելով 800 դրամ: Գնելուց հետո հողերը չորացրին եւ հանձնեցին Սպայկա ընկերությանը», ասում է Սպարտակ Գրիգորյանը: Գյուղացիները 10 հեկտար հողը դեռ շարունակում են մշակել, այն պատկանում է 28 ընտանիքի: Գյուղացիները պահանջում են հողի սեփականության պայմանագրի ժամկետը երկարացնել, եւ հնարավորություն տալ իրենց մշակելու հողերը: «Ուզում են մեր ձեռքից մեր հողերը խլեն, մենք պայքարելու ենք մեր 10 հեկտար հողի համար: Մեզ ասում են՝ եկեք հողն առեք, 1 քառ մետրի համար մեզնից պահանջում են վճարել 2960 դրամ: Մենք հանրապետական չենք, որ գնանք էդ հողերն առնենք: Ոնց, որ Սպայկային է Տարոն Մարգարյանն անվարձահատույց հանձնել հողերը, թող մեզ էլ նվիրատվություն անեն»,- ավելացնում է Կարապետ Եղիազարյանը: Կառավարության առջեւ նաեւ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում թոշակառու զինծառայողները, որոնք պետության կողմից չեն ստացել իրենց հասանելիք բնակարանները: Մանրամասները՝տեսանյութում: