Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

30 ընտանիք մտել են ուրիշի տարածք եւ դուրս չեն գալիս (տեսանյութ)

Հասարակություն
ex

15  օր է՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գտնվող «Գյուղատնտեսական մեքենայացման եւ էլեկտրաֆիկացման  գիտահետազոտական ինստիտուտ»  ՓԲԸ  աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել տարածք։ «Գործող արտադրամասը ներկա պահին չի կարողանում աշխատել, մենք էական ֆինանսական կորուստ ենք կրում: Աշխատողները հրաժարվում են մտնել տարածք»,-ասում է ընկերության ներկայացուցիչ Միքայել Պողոսյանը: Մեկ օրվա  մեջ  30 ընտանիք   որոշում է  կայացրել հավաքել իրերը եւ  բնակություն հաստատվել ընկերության վարչական շենքում:  «Ժողովրդի մի ստվար զանգված, ապօրինի, բռնի կերպով ներխուժել է, կոտրել դարպասը , նաեւ շենքի մուտքի դուռը, ապակիներ, գույքի էական վնաս հասցնելով ընկերությանը »,-ցասումով նշում է  Միքայել Պողոսյանը:  Տարածքը ընկերությանը պատկանում է  1992թ-ից։ Այստեղ գործում են արտադրամասեր եւ պահեստներ: Սեփականատիրոջ հորդորներին՝ ազատել մասնավոր տարածը՝ բնակիչներին չի սթափեցրել: Միքայել Պողոսյանը վստահեցնում է՝ քաղաքացիներից շատերն ապահովված են սեփական բնակարաններով:  «Ասում ա տուն ունեմ , բայց տղաս չունի, եկել եմ տղայիս համար տուն վերցնեմ: Մյուս ասում է՝ ուզում են տղայիցս առանձին ապրեմ: Բայց ի հաշիվ ու՞մ»: Բնակիչները մեր նկարահանող խմբին անբարյացկամ ընդունեցին: Պարզաբանում ստանալու փորձերն  ապարդյուն անցան: Եղվարդ համայնքի քաղաքապետի տեղակալ Կարեն Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խնդրից տեղյակ են, սակայն միջամտել չեն կարող, հարցը  ոստիկանության իրավասության շրջանակում է: Ոստիկանությունից եւս եկել են եւ պահանջել դեռ օգոստոսի 16-ին ազատել տարածքը: Միքայել Պողոսյանը նշում է, որ  սեփականության փաստաթղթերը ներկայացրել են, բայց ոստիկանությունը դեռ էական քայլեր չի ձեռնարկել: Ոստիկանության մամլո ծառայությունից տեղեկացրին, որ բնակիչներին մինչեւ օգոստոսի 28-ը վերջնաժամկետ է տրվել տարածքը լքելու համար: