Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չկա ավելի վատ բան, քան քաղցած չինովնիկը». ՀԽՍՀ մինիստր (տեսանյութ)

Քաղաքականություն
alexan-kirakosyan

Մշակույթի գործիչներն այսօր հիշել էին Ալեքսան Կիրակոսյանին։ Օրերս լրացավ նրա 100 ամյակը։ Նշանավոր պետական-քաղաքական գործիչ Ալեքսան Կիրակոսյանը  մեծ ներդրում ունի Հայաստանի պետական ապարատի կայացման գործում։ Մշակութային գործիչները հիշում են նրա հետ աշխատած տարիները։ Գրող, հրապարակախոս  Կարինե Խոդիկյանը Ալեքսան Կիրակոսյանի խոսքերից մեկն է  հիշում։  «Ասում էր՝ չկա ավելի վատ բան, քան սոված չինովնիկը»։ Ըստ Խոդիկյանի՝  Ալեքսան Կիրակոսյանը  ուներ հսկայական գրադարան և յուրաքանչյուր գրքի տեղը գիտեր։ «Ամեն պահի, երբ մի բան մոռանում էր, հստակ գիտեր՝ որ գրքի մեջ և որ էջում կգտնի»,-նշում է նա։  Կարինե Խոդիկյանը նաև ավելացնում է, որ ներկայիս պետական գործիչները Ալեքսան Կիրակոսյանից շատ բան ունեն սովորելու և ընդօրինակելու։ Ասմունքող Սիլվա Յուզբաշյանը նշում է. «Ես միշտ օգտագործում եմ նրա այս խոսքը, երբ ասում էր՝ եթե պետական գործիչը թաթախված չէ մշակույթով, միևնույնն է նա երբեք չի կայանա, որ ասպարեզում էլ, որ լինի։ Նա արվեստի մեկենաս էր, նա իրեն շրջապատում էր գրողներով, նկարիչներով»։ Ալեքսան Կիրակոսյանը ծնվել է 1918թ. օգոստոսի 18-ին Ախուրյանի շրջանի Այգաբաց գյուղում: Մասնակցել է Հայրենական պատերազմին` ղեկավարելով տարբեր զինվորական ստորաբաժանումներ, նաև զբաղեցրել է մի շարք կուսակցական ու պետական պաշտոններ`ՀԿԿ Ղուկասյան և Հոկտեմբերյան շրջկոմների առաջին քարտուղարն էր, ՀԽՍՀ կաթի և մսի արդյունաբերության մինիստր, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գլխավոր վարչության պետ: Պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով, Երևանի պատվավոր քաղաքացի էր, վախճանվել է 2007թ հունվարի 9-ին: Ավելին՝ տեսանյութով։