Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի բնակարաններից մեկի պատշգամբում օձ է հայտնվել

Պաշտոնական
odz

Օգոստոսի 19-ին, ժամը 12:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բաց պատշգամբում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: