Կառավարությունից հետեւում են հանրահավաքի բեմի կառուցմանը
Տեխնիկական աշխատանքներին այսօր անձամբ հետեւում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի անդամները՝ Հայկ և Նաիրի Սարգսյանները:
Օգոստոսի 17-ի հանրահավաքի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Հանրապետության հրապարակում բեմը շուտով պատրաստ կլինի:
Տեխնիկական աշխատանքներին այսօր անձամբ հետեւում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի անդամները՝ Հայկ և Նաիրի Սարգսյանները:
Նաիրի Սարգսյանը Փաշինյանի օգնականն է, իսկ Հայկ Սարգսյանը` վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Հայաստանի բոլոր բնակիչներին հրավիրեց ամփոփելու քաղաքացու իշխանության 100 օրը. «Բոլոր մարզերից, բոլոր քաղաքներից, բոլոր թաղամասերից, բոլոր բակերից՝ եկեք օգոստոսի 17-ին, սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, հպարտանում»:
