Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կարելի է ավելի շատ որոշակի ապրանքներ ներմուծել առանց մաքսատուրքի (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության օգոստոսի 9-ի նիստում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է հրապարակել և ԶԼՄ-ների միջոցով տարածել մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների քանակական և քաշային այն նորմերի ցանկը, որոնց համար մաքսային վճարներ չեն սահմանվում: «Սա մեր հակակոռուպցիոն քաղաքականության մի մասն է: Ուզում եմ, որ մեր հայրենակիցներն իմանան, որ մաքսային սահմանով տեղափոխվող և մաքսազերծում չենթադրող այդպիսի ապրանքների չափաքանակը բարձրացել է: Քաղաքացին պետք է իմանա, որ օրենքով սահմանված չափաքանակով այդ ապրանքները ՀՀ բերելու համար որևէ կոռուպցիոն գործարք փնտրելու անհրաժեշտություն չկա», - ասել է Փաշինյանը: Նիստի ընթացքում հաստատվել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից երկիր ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն վերանայման վերաբերյալ որոշումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է սահմանահատման ընթացակարգերի շարունակական պարզեցմանը, ֆիզիկական անձանց կողմից իրականացվող ներմուծումներին առնչվող դրույթների առավելագույնս հստակեցմանը և կարգավորմանը: Նա հավելել է, որ որոշում ուժի մեջ է մտնում ընդունվելուց 10 օր անց: