Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում չընդգրկվելը ողբերգություն չէ. ԿԲ նախկին նախագահ (տեսանյութ)

Տնտեսություն
Untitled-1

Հայաստանի՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում չընդգրկվելու փաստը չպետք է մտահոգության առիթ լինի:  «Սա միակ ծրագիրը չէ, որ կարող ենք աշխատել: Ողբերգություն մի տեսեք, սրա մեջ ոչ լավը փնտրեք, ոչ վատը»,-ասում է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Տնտեսագետը հիշեցնում է՝ Հայաստանն այդ ծրագրից զրկվեց 2018-ի Մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո:   «Սա մեր իշխանությունների գնահատականն էր: Անպես չէ, որ Հայաստանին սիրում են կամ չեն սիրում՝ չսիրելուց  չեն տալիս, իսկ սիրելով ծրագիրն իրականացնում են»: Հիշեցնենք, որ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան մերժել է  Հայաստանին  ֆինանսավորելու ծրագիրը: Հայաստանին չաջակցելու պատճառն այն է, որ Համաշխարհային բանկի՝ 2018թ. հուլիսի 1-ի զեկույցի համաձայն, Հայաստանը դարձել է բարձր միջին եկամուտ ունեցող երկիր: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նշում է.  «Մեր գնահատականը նույնիսկ թերագնահատված է:  Հայաստանը շարունակ չի կարող աղքատի կամ ստացողի, խնդրողի  կարգավիճակում լինել:  Հայաստանն այսպիսի ինստիտուցիոնալ  ռեֆորմների համար բավարար գումարներ ստացել է»: Վերջին ամիսներին թեեւ  տնտեսական ակտիվության ցուցանիշները բարձր են, բայց տնտեսագետն այստեղ խնդիրներ է տեսնում:   «Գործազրկության մակարդակը շարունակում է անբնական բարձր մակարդակի վրա մնալ՝ մոտ երեք անգամ ավելի բարձր մակարդակի վրա, քան գործազրկության բնական մակարդակն է»:   Ըստ ԱՎԾ տվյալների, Հայաստանի  տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թ-ի առաջին կիսամյակում կազմել է 8,9 տոկոս: Իսկ հունիս ամսին հասել 9,6 տոկոսի: