A
A
Արտաշատի մանկապարտեզում երեխայի գլուխն արգելափակվել է ճաղավանդակների արանքում. ԱԻՆ
Օգոստոսի 3-ին, ժամը 09:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 7 մանկապարտեզի բակում երեխայի գլուխը արգելափակվել է ճաղավանդակների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները երեխայի գլուխը անվնաս դուրս են բերել ճաղավանդակների արանքից: Երեխան չի տուժել: