Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեղափոխության գլխավոր դեմքերը լուսանկարվեցին իրենք իրենց հետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
komiqs

Թավշյա հեղափոխության ամենակարևոր դրվագները, որոնք անգամ լրագրողների աչքերից են վրիպել, տեղ են գտել կոմիքսների գրքում։ Մի խումբ երիտասարդներ երկու ամիս առաջ նախաձեռնեցին ստեղծել  «The Armenian Velvet Revolution» կոմիքսների եռալեզու գիրքը, որն ամբողջ աշխարհին կպատմի խաղաղ, ոչ բռնի հեղափոխության ամբողջ ընթացքի մասին։ Քրաուդֆանդինգ արշավը մեկնարկել է երեկ, քանի որ գիրքը տպարան հասցնելու համար թիմին անհրաժեշտ է 10 հազար դոլար։ Կոմիքսի նկարիչներից Վահրադ Մելիքջանյանը նշեց, որ Կառավարության անդամներն իրենց օգնել են՝ որոշ մանրամասներ պատմելով իրադարձությունից։ «Հանդիպել ենք ԿԳ նախարարի հետ, Սփյուռքի նախարարի հետ և նրանք պատմել են դրվագներ, որոնք կադրերից դուրս են մնացել և նրանց պատմությունները մեզ ահագին օգնեցին»,- պատմում է Վահրադ Մելիքջանյանը։ Կոմիքսների շնորհանդեսի միջոցառմանը ներկա էին նաև Կառավարության անդամները, փոխվարչապետեր՝  Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և այլք։ Արայիկ Հարությունյանը կոմիքսում պատկերված էր Մովսես մարգարեի կերպարով։ Նա մանրամասնեց, թե ինչու են իրեն այդպես ներկայացրել։ «Այս անունը լրագրողներն էին տվել ինձ, քանի որ միշտ փայտով էի, նմանեցնում էին Մովսեսին»,- կատակում է ԿԳ նախարարը։ Ավելին՝ տեսանյութով։