A
A
Երևանի քաղաքապետի երկու թեկնածու՝ ԲՀԿ -ից
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը, եռյակում կլինեն Պետրոս Ղազարյանը և Արման Աբովյանը։ Նման որոշում է կայացրել ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հրավիրված քաղաքական խորհրդի նիստում։ Ի դեպ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը ևս կմասնակցի առաջիկա ընտրություններին՝ գլխավորելով ՀՀՇ-ի ցուցակը: