Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4-6 ամսում «Գլենդել Հիլզ»-ից տուժածների հարցերը կլուծվեն. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Հասարակություն
Artur-Vanecyan

«Գլենդել Հիլզ» ընկերության դեմ բողոքող քաղաքացիները այսօր Կառավարության շենքի մոտ էին։ Հիշեցնենք, որ 2007 թվականից Հանրապետության, Արամի, Ֆիրդուսի, Տիգրան Մեծ փողոցների 106 ընտանիքիների տների ճակատագիրը դեռևս հայտնի չէ. նրանց տները հայտնվել են իրացման գոտում  և բնակիչները դեռ սպասում են, որ այդտեղ նոր թաղամաս կկառուցվի և իրենք տուն կունենան։ Կառուցապատողը «Գլենդել Հիլզ» ընկերությունն է։ Բողոքող քաղաքացիներին հանդիպեց Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, ով քաջատեղյակ էր խնդրից։ Նա նշեց, որ «Գլենդել Հիլզ»-ն այլևս չկա, բայց ֆինանսական միջոցներ կան՝ կառուցապատումը շարունակելու համար. «Գումարը կա, մոտ 15 մլն դոլարի մասին է խոսքը։ Ես կարծում եմ չորսից վեց ամսվա մեջ ձեր հարցերը կլուծվեն»,- մանրամասնեց  Արթուր Վանեցյանը։ Բնակիչները հետաքրքրվեցին, թե արդյոք ի՞նչ պայմաններով իրենք կստանան իրենց բնակարանները։ «Բնակարանները վերանորոգված են։ Կստանաք այն վիճակում, ինչպես որ պայմանագիրը ստորագրել եք»,- ասաց ԱԱԾ պետը։ Քաղաքացիները նշեցին, որ վստահում են Արթուր Վանեցյանի խոսքին և կսպասեն։