Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում ռուս սահմանապահները բռնել են թուրք հետախույզի

Պաշտոնական
DSC_0318-1

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը խախտած անձի: Այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը: Ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն ձերբակալել են Գյումրու սահմանապահ ջոկատի տեսամասում՝ ինժեներա-տեխնիկական միջոցներն անցնելու փորձի ժամանակ: Ստուգիչ միջոցառումների անցկացման ընթացքում սահմանախախտի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որտեղ կան պետական սահմանին տեղադրված ինժեներական կառույցների և պատնեշների լուսանկարներ և տեսանյութեր: Օրենսդրությամբ սահմանված  կարգով սահմանախախտը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին: Այժմ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար: