Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները բացահայտել են 3.300.000 դրամի յուրացման դեպք (տեսանյութ)

Պաշտոնական
ah-police

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Բերքանուշ համայնքի ղեկավար Մանվել Հայրապետանը թույլ է տվել չարաշահումներ: Նախնական տվյալներով՝ պաշտոնավարման ընթացքում նա մի քաղաքացու գրանցել է որպես պահակ, ամսական 55 հազար դրամ աշխատավարձով, սակայն քաղաքացին շուրջ հինգ տարի աշխատանքի չի հաճախել, և ընդհանուր առմամբ յուրացվել է երեք միլիոն 300 հազար դրամ: Իսկ 2015-16 թվականներին համայնքապետը թույլ է տվել, որ գրանցված գրադարանավարուհու փոխարեն աշխատի մեկ այլ անձ: Այս դեպքով յուրացվել է 240 հազար դրամ: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: