Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղատնտեսության նախարարությունը հրաժարվում է մեկանգամյա պլաստիկի կիրառումից

Պաշտոնական
gyux1

Գյուղատնտեսության նախարարությունը միանում է մեկանգամյա պլաստիկի աստիճանական արգելման գործընթացին Գյուղատնտեսության նախարարությունը, միանալով բնապահպանության նախարարության նախաձեռնած քարոզարշավին, հրաժարվում է մեկանգամյա պլաստիկի կիրառումից։  Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հրահանգել է նախարարության աշխատակազմին եւ նախարարության ենթակա կազմակերպություններին` նախարարության կարիքների համար ձեռք բերել միայն ապակե շշերով ջուր։   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին