Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա մի ծրագիր է, որ օգնելու է վերականգնել և տարածել ձեր հարուստ մշակութային ժառանգությունը»

Հասարակություն
nkar-1-1

Հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանության կենտրոնը, Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի կարծիքով, առաջին հերթին կարևոր է Հայաստանի համար, քանի որ խորհրդային կարգերի փլուզումից հետո, չկա այն բազան, այն մասնագետները, որոնք կարողանային վերականգնել մեր երկրի մշակութային հարստությունը, լինի դա ճարտարապետություն, որմնանկարներ, թե գեղարվեստի գործեր։ Հիմա, փառք Աստծո, Հայաստանին օգնելու ձեռք է մեկնում մի երկիր, որը որ, երևի, այս գործում համար առաջինն է աշխարհում։   Արամ Իսաբեկյանը հուսով է, որ ժամանակի ընթացքում կենտրոնը կկարողանա պատրաստել մասնագետների, և ի վերջո, կունենանք մասնագետների մեր դպրոցը։  «Բոլոնիայի համալսարանը մեծ փորձ ունի»,- ասում է համալսարանի պրոֆեսոր, հայագետ Աննա Շիրինյանը։ Նա համոզված է, որ մասնագետների կողմից  դասավանդման այս ծրագիրը, որ կտևի մեկուկես տարի, երկու երկրների փոխհամագործության արդյունավետ քայլ կդառնա։  Բոլոնիայի համալսարանը տարբեր երկրներում տարբեր ծրագրեր է անցկացնում, սակայն և մշակութային և քաղաքական նշանակություն ունեցող նման ծրագիր հազվադեպ է իրականացվում։ Սա մի ծրագիր է, որ օգնելու է վերականգնել, արժևորել և տարածել ձեր հարուստ մշակութային ժառանգությունը, -ասում է ծրագրի համակարգող Մարիանջելա Վանդինին, որին, ի դեպ հիացրել է Մատենադարանը, հայկական մանրանկարչությունն ու Նորավանքը։