Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոյա Թադեւոսյանը լքեց ասուլիսի սրահը (տեսանյութ)

Քաղաքականություն
zoya

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի մեկի բացահայտման հարցում կգնա մինչեւ վերջ: «Փաստերն ավելի, քան բավարար են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը ստանա արժանի պատիժ եւ իր կյանքի մնացած հատվածն անցկացնի ճաղերի ետեւում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը:             Դա է վկայում նաեւ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը, երբ Տիկին Թադեւոսյանի  դիտարկումներով՝ նա շատ ջղաձգված էր, այլակերպված. «Դա արտացոլում էր նրա հոգեվիճակը՝ գող, սիրտը՝ դող, այդ տարբերակով էր նա երեւում հեռուստադիտողին: Ես հետաքրքիր երանգներ նկատեցի հարցազրույցում։ Եթե ավելի խորը հարցեր նրան տրվեին, ապա նա պատրաստ էր մատնության. նա հերթով անուններ էր տալու ու համապատասխան մեսիջներ արդեն ուղարկեց որոշ մարդկանց՝ Սերժ Սարգսյանին, ԿԸՀ նախագահին, ՍԴ նախագահին»:                Ռոբերտ Քոչարյանի հիմնական մեղսակիցը, ըստ Զոյա Թադեւոսյանի՝ Սերժ Սարգսյանն է, որն այդ ժամանակահատվածում ՀՀ վարչապետն էր.  «Սահմանադրական կարգի տապալումը նախագահի մեղքն էր, սակայն եղած իրադարձություններին գնահատական չտալու, այդ մեղսագործության մեղավորներին չհայտնաբերելու, չպատժելու մեջ անգործություն ցուցաբերելու հոդվածով կարելի է այդ մարդուն մեղադրանք առաջադրել»:             Իր դեմ հարուցված քրեական գործը Ռոբերտ Քոչարյանը գնահատեց որպես խոչընդոտ՝ նոր իշխանությունների կողմից իր առաջիկա քաղաքական գործունեության, մասնավորապես՝  ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցության համար. «Նա ե՞րբ է քաղաքական գործունեություն ծավալել, որ հիմա էլ վախ պետք է ունենայինք, որ շուտով կհայտնվի: Հնարավոր չէ ՀՀ-ում գտնվեն մարդիկ, որոնք չեն ամաչի ու կկանգնեն նրա կողքին: Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը արյունարբու, գիշատիչի կողքը կանգնելուց հաստատ հպարտություն չի զգա»:                   Երեւանի ավագանու եւ ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին արդեն իսկ շատ քաղաքական ուժեր են հայտարարել, որ մասնակցելու են: Կմասնակցի նաեւ ՀԱԿ-ը, որը եղել է ընդդիմադիր ուժ. «Ես անձամբ, առաջին անգամ իմ կյանքում՝  իշխանամետ եմ: Երբ հասկացա, որ ես իշխանամետ եմ, մի քիչ  հարգեցի ինձ, քանի որ ընդդիմություն լինելու կարգավիճակն ավելի շատ եմ սիրում, քանի որ դա նշանակում է անընդհատ փնտրել այն բացասականը եւ զգուշացնել իշխանությանը, որ շտկեն եղածը»:             ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը «Հայելի»  ակումբում  մասնակցում էր մի մամուլի ասուլիսի, որի բանախոսներն էին նաւ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ու գրականագետ Դավիթ Գասպարյանը: Ասուլիսի կեսից տիկին Թադեւոսյանը լքեց սրահը. «Գնացիք հասաք Լեւոն Տեր-Պետրոսյանին, այսօր խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է...Ինչո՞ւ եք կանչում ինձ մի ասուլիսի, որտեղ մարդիկ են՝ հայտնի իրենց բարդակ պատմություններով... Ես հրաժարվում եմ մասնակցել այս ասուլիսին»: https://youtu.be/nB3YfVQq0qU