Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գուցե Ռոբերտ Քոչարյանի շահերից ելնելով պետք է գործը բացահայտվի. Լեռնիկ Ալեքսանյան

Հասարակություն
Lernik-Aleqsanyan

«Ոչ մի երկրի նախագահ չի ուզում գալ իշխանության  և հեռանալ մարդ սպանելով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց Հանրապետական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։ Նա, թեև կարծում է, որ մարտի 1-ի դեպքերով շատ մութ կողմեր կան, բայց հավատում է, որ նոր մանրամասներ ի հայտ կգան։ «Այս հարցը կախված է օդում արդեն քանի տարիներ, և գուցե հենց Ռոբերտ Քոչարյանի շահերից ելնելով մեկընդմիշտ այդ էջը պետք է բացվի ու փակվի։ Բացի մեղադրանքն ու կալանավորումը, կոնկրետ դեմ եմ քաղաքական հետապնդումներին, եթե կան իրոք քրեական մութ տեղեր, ուրեմն դրանք պետք է բացահայտվեն և էջը փակվի»,- նշում է Լեռնիկ Ալեքսանյանը։ Ըստ նրա՝ պետության վարկանիշի համար բացասական է, երբ Հանրապետության 2-րդ նախագահին մեղադրանք է առաջադրվում։ Լեզվաբան Նարինե Դիլբարյանն էլ կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ ուզում է վերադառնալ քաղաքականություն։ «Բայց Մարտի մեկը որևէ կապ չունի քաղաքականություն վերադառնալու հետ։ Դեռ հակառակը՝ գուցե Ռոբերտ Քոչարյանին և նրա աջակիցներին անհրաժեշտ է ճշտել, թե ինչ է եղել»։