Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողներին հայտնեց, որ բոլոր հացերին կպատասխանի վաղը ժամը 12-ին «Էրեբունի պլազայում» նախատեսված ասուլիսի ընթացքում, իսկ այժմ մանրամասներ ներկայացնել չի կարող։ Փաստաբաններից մյուսը՝ Ռուբեն Սահակյանը լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշումից անակնկալի չի եկել և շատ հանգիստ է ընդունել։ Ռուբեն Սահակյանը նույնպես հրաժարվեց այլ մանրամասներ ներկայացնել, սակայն հավելեց, որ չկա որևէ փաստաբան, որն իր պաշտպանյալի համար անընդունելի որոշումը չբողոքարկի։ Ռոբերտ Քոչարյանին արդեն տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ: