Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանանց քվոտավորումը՝ տղամարդկանց դեմ պայքարի գործիք

Քաղաքականություն
aj-5

         Եթե լինի փակ, համամասնական ցուցակներ, ապա կանանց քվոտան պետք է բարձրանա: «Այն խորհրդարաններում, որտեղ կանանց թիվը 5 տոկսով ավելանում է, տվյալ ԱԺ-ում ռազմական կոնֆլիկտներով հարցեր լուծելու ճանապարհը նվազում է»,- նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:               ԸՕ փոփոխությունները քննարկող ԱԺ աշխատանքային խմբի նիստին Նաիրա Զոհրաբյանը նաեւ նշեց, որ մի կարեւոր հար է առաջ գալիս՝ արդյոք պատրաստ են քաղաքական ուժերը իրենց ցուցակներում ներառել այնպիսի կանանց, որոնք ունակ են ԱԺ-ում աշխատել: «Եթե մենք դնում ենք քանակի խնդիր, սակայն չենք լուծելու որակի խնդիրը եւ ԱԺ-ում հայտնվելու են կանայք, որոնք տանջվում են ԱԺ-ում, բառիս բուն իմաստով տանջամահ են լինում, այս առումով եկեք հասկանանք՝ մեր տիպի երկրներում կանանց ճանապարհ տալու համար դա պարտադիր գործիք է, որ պետք է օգտագործենք՝ գոնե տղամարդկանց դեմ պայքարելու համար»,-ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը: «Կանանց շատ դժվար է մասնակցել բոլոր պրոցեսներին՝ եւ կուսակցությունում, եւ քարոզարշավին, եւ ընտրությանը, այդ ամբողջ գործընթացը ենթադրում է որոշակի ռեսուրս, ժամանակ, էներգիա, գումար, հանրային աջակցություն, որոնք կանայք չունեն: Ժամանակ, որ կանայք ավելի շատ են տան գործերով զբաղված, քան տղամարդիկ»,- նկատեց Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:                  ԱԺ-ում կանանց եւ տղամարդկանց հավասար բաշխման թեման վերածվեց թեժ քննարկման: «Տղամարդկանց վիճակը միշտ է վատ եղել կանանց պարագայում: Եթե կատակը մի կողմ՝ ցանկացած քայլ որը մենք օրենքում ամրագրում ենք, չպետք է հետապնդի զուտ ձեւական նպատակ»,- վստահեցրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը: «Մենք պիտի հասկանանք՝ գալիս են՝ որպես կին, թե գալիս են՝ որպես կին օրենսդիր, կայանք, որոնք պատարստ են օրենսդրական աշխատանքին»,- ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը: «Չի բացառվում, որ ինչ-որ մի օր՝ ոչ շատ ուշ ապագայում, մենք կխոսենք այն մասին, որ խոսքը վերաբերում էր ոչ թե կանանց, այլ տղամարդկանց քվոտային, եւ կարծում եմ՝ այդ օրը շուտով կգա»,- իր մտահոգությունը հայտնեց Դավիթ Հարությունյանը: Ի վերջո, ձեռք բերվեց փոխհամաձայնություն՝ առաջիկա ԱԺ արտահերթ ընտրությունների համար կգործի 2022թ. ուժի մեջ մտնող դրույթը եւ կանանց թիվն օրենսդիր մարմնում կլինի 33 տոկոս, իսկ հաջորդ ընտրություններին, որը նախատեսվում է 2024թ., կին եւ տղամարդ օրենսդիրների հարաբերակցությունը խորհրդարանում կլինի 40/60 տոկոս:  Աշխատանքային խմբի հաջորդ նիստը կկայանա հուլիսի 31-ին:Մինչ այդ ՀՀ ԱԺ խմբակցությունները կամփոփեն իրենց կողմից ընդունելի առաջարկները եւ դրանք կներկայացնեն ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին: