Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանը դատարան չներկայացավ. նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
Screenshot_1-5

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Այն հետաձգվել էր մինչև 1:30, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին կարողանան պատշաճ ծանուցել, և նա ներկայանա դատարան: Սակայն, Քոչարյանը ժամը 1:30-ին էլ չէր ներկայացել դատարան: Նիստը կրկին հետաձգվել է մինչև առավոտյան ժամը 11:00-ն: Նրա ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը չի խուսափում և կներկայանա, ուղղակի հարկավոր է նրան պատշաճ կերպով ծանուցել:  Մանրամասները տեսանյութով.