Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի՞ (տեսանյութ)

Քաղաքականություն
11111

Կառավարության նիստից առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հարցաքննությանը` կլինի՞, թե՝ ոչ. «Եթե քրեական գործով կլինի անհրաժեշտություն, կհիմնավորվի մեղավորություն, նա, անշուշտ, պատասխանատվության կենթարկվի»: Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության տեսանկարահանումը որոշելու է վարույթն իրականացնող մարմինը. «Տեսագրությունը համարվում է քրեական գործի բաղկացուցիչ մասը: Եթե, նույնիսկ տեսագրվի, ապա չի նշանակում, որ այն հանրայնացվելու է: Այն կցվելու է քրեական գործին: Այո, ունենք որոշում, որ տեսագրվի»: Թե ինչո՞ւ է գաղտնի պահվում Մարտի 1-ի գործով քննչական խմբի նոր ղեկավարի անունը, Սասուն Խաչատրյանը վստահեցրեց, որ գաղտնի չէ. «Մեր քննիչներից մեկն է: Անունը չի հրապարակվում՝ ավելորդ ուշադրությունից զերծ պահելու համար»: Արդյոք Ռոբերտ Քոչարյանն այսօր գալո՞ւ է հարցաքննության, ՀՔԾ պետը չպատասխանեց, ինչպես նաեւ` չասաց, թե ով է 2-րդ նախագահին հարցաքննելու: