Փաշինյանը Վենեդիկտովին հարցազրույց է տվել (տեսանյութ)
«Էխո Մոկսվի» ռադիոկայանիգլխավոր խմբագիր, վարող Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սեփական ժողովրդի լիակատար վստահությունն վայելելը մեծ պատիվ է և նույքան ծանր է իր ժողովրդին հիասթափեցնելու վախը: «Ինձ համար մեծ հաճույք է կրել այս բեռը», - խոստովանել է վարչապետը: «Ես ավելի ծանր էի պատկերացնում Պուտինի հետ հանդիպումը, բայց ինձ համար շատ հաճելի անակնկալ էր, քանի որ նա շատ պարզ ու անկեղծ մարդ է», - ասել է Փաշինյանը: Ըստ վարչապետի, այսօր մեր տարածաշրջանում շատ լարված իրավիճակ է, ի նկատի ունենալով Ադերբեջանի ագրեսիվ քաղաքականությունը: Եվ կա պատերազմի շատ մեծ հավանականություն. «Ես իմ ժողովրդին ասացի, որ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմին»: Միևնույն ժամանակ, ըստ Փաշինյանի, Ռուսաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ կանխարգելել տարածաշրջանում առկա լարվածությունը և զսպել Ադրբեջանին: Բենեդիկտովի հարցերից մեկին, թե վարչապետը կարո՞ղ էր որդուն այլ վայր ուղարկել ծառայելու, օրինակ՝ Զիմբաբվեում զինվորական ատաշե, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Այն, որ որդիս Ղարաբաղ մեկնեց կամավոր՝ շատ կարեւոր է, եւ շատերը դա մեկնաբանում են որպես ագրեսիվ ժեստ: Դե… Զիմբաբվեում, ցավոք, դեսպանատուն չունենք, ուստի ես չվարվեցի այնպես, ինչպես դուք ասացիք: Այն, որ իմ տղան մեկնեց Ղարաբաղ… Դե, նա այնտեղ է մեկնել կամավոր՝ սա շատ կարեւոր է, եւ շատերը դա մեկնաբանում են որպես ագրեսիվ ժեստ»,- նշել է Փաշինյանը: Հարցազրույցը լսել այստեղ կամ ստորեւ