Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունն ինձ հետ որևէ խնդիր չունի». Ալիկ Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Alik-Sargsyan

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը վստահեցնում է՝ Վարդգես Հովակիմյանը հերյուրանքներ է տարածում և վարկաբեկում է իրեն՝ ասելով, թե Ալիկ Սարգսյանի միջնորդությամբ է Սերժ Սարգսյանը վերջինիս ազատել Արարատի մարզպետի պաշտոնից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ալիկ Սարգսյանը: Ըստ Ալիկ Սարգսյանի՝ պատահական չէ, որ նախկին մարզպետը հիմա է այս մասին բարձրաձայնում: «Ինքը մտածում է հիմա հարմար պահն է, հիմա դիմեմ՝ ընթացք կստանա: Բայց իշխանությունների հորդորը չէ, ես համոզված եմ: Նրանք իմ հետ որևէ խնդիր իմ կարծիքով չունեն այս պահին, իսկ որևիցե խնդիր եթե լինի, ես պատվով  ամեն ինչի պատասխանը կտամ: Ես դա իշխանափոխության հենց առաջին օրը հայտարարեցի»: Ալիկ Սարգսյանը նշում է, որ այս պատմությունը սկսել է այն ժամանակ, որբ ինքն ազատվել է ՀՀ ոստիակնության պետի պաշտոնից: Նախկին ոստիականապետի փոխանցմամբ՝ Արարատի նախկին մարզպետը նախ նամակով, ապա արդեն հրապարակային մեղադրանքներ է ուղղել իրեն՝ պահանջելով փոխհատուցել իր կրած վնասները, որոնք եղել են Ալիկ Սարգսյանի մեղքով: Ալիկ Սարգսյանը հավելեց, որ այսօր պատրաստվում է քաղաքացիական հայց ներկայացնել մամուլում հնչեցրած բոլոր հերյուրանքների համար և պատիվ պահանջել Վարդգես Հովակիմյանից: