Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կաթողիկոսին պաշտպանելն անհատի հարց չէ». Վարդան Խաչատրյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Vardan-Xachatryan

Պետք է ստեղծվի Հայ առաքելական եկեղեցու շահերը պաշտպանող ազգային ճակատ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կրոնագետ Վարդան Խաչատրյանը: Ըստ նրա՝ ճակատի ստեղծումը օրակարգային խնդիր է լուծում: Այն չի ստեղծվում կաթողիկոսին պաշտպանելու համար: «Կաթողիկոսին պաշտպանելը առաջին հերթին սոսկ անհատի հարց չէ, և հետո, ես անձամբ այցելել եմ այն մարդկանց, ովքեր բողոքում են, և փորձել եմ անաչառ լսել փաստարկները, տպավորված չէի: Այդպիսի գործընթացը կարող է տանել միայն լարումների և բախումների, որի հետևում երևում է խայտառակությունը»: Վարդան Խաչատրյանի պնդմամբ՝ ճակատը կարող է լուծել թե՛ արտաքին, և թեծ ներքին աշխարհի խնդիրները: «Մենք չունենք համընդհանուր ոչ մի ինստիտուը, իսկ այս ճակատի ձևավորումը կարող է լուծել նոր սփյուռք ստանալու խնդիրը»: