Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաղթում եմ ուժ ու ոգու արիություն. Փաշինյանը՝ Հունաստանի վարչապետին

Պաշտոնական
nikol-pashinyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.           «Խոր ցավով տեղեկացա Աթենքի մերձակայքում բռնկված լայնա­մասշտաբ հրդեհների մասին, որոնք տասնյակ մարդկային զոհերի, վիրավորների և ահռելի ավերածությունների պատճառ են դարձել: Այս ծանր պահին խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն՝ հաղթահարելու ահավոր աղետի հետևանքները: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»: