Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսումնասիրվելու է փափուկ պաղպաղակի պահպանումը, տեղափոխումն ու իրացումը. ՍԱՊԾ

Պաշտոնական
paxpaxak

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, առաջնորդվելով սեզոնային ռիսկերի հիման վրա կազմված ծրագրերով, ինչպես նաև ստացված ահազանգերով, պետական վերահսկողական միջոցառումների շարք է սկսում հետևյալ  ուղղություններով՝պաղպաղակի շուկա (չփաթեթավորված (փափուկ) պաղպաղակի պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների ուսումնասիրություն), մանկական ժամանցի վայրեր, մանկական սրճարաններ, փոքր և միջին հանրային սննդի օբեկտներ: Վերահսկողական գործողությունների արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Հավելենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն առաջնորդվում է տնտեսվարողներին նախ անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն, մասնագիտական աջակցություն տրամադրելու և հետո միայն՝ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու սկզբունքով: ՍԱՊԾ